2021 թվականին, ինչպես և ծրագրված էր, կավարտվի Քեդա-Շուախևի-Խուլոյի ճանապարհի 24 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը, նախագծերն իրականացվում են ըստ ծրագրի. Գիորգի Գախարիա
2021 թվականին, ինչպես և ծրագրված էր, կավարտվի Քեդա-Շուախևի-Խուլոյի ճանապարհի 24 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը,- այս մասին վարչապետի թեկնածու, Գիորգի Գախարիան հայտարարել է խորհրդարանի լիագումար նիստում, պատասխանելով Անզոր Բոլքվաձեի հարցին, որը վերաբերում էր Քեդա-Շուախևի-Խուլոյի ուղղությամբ գոյություն ունեցող ենթակառուցվածքային նախագծերին:
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, ֆինանսների նախարարությունն այս տարի Աջարիայի բյուջեյին հատկացրել է լրացուցիչ 40 միլիոն, որպեսզի նախագծերը չդադարեն ու շարունակվեն ըստ ծրագրի:
«Ինչպես գիտեք, այս նախագծերի մի մասը ֆինանսավորվում է Աջարիայի բյուջեից: Աջարիայի բյուջեի համար, ինչպես շատ տեղերում, այս տարի շատ դժվար է եղել, և Ֆինանսների նախարարությունը լրացուցիչ 40 միլիոն է հատկացրել հատուկ այդպիսի հարցերին պատասխանելու համար, այնպես որ այդ նախագծերը չեն դադարի, կշարունակվեն և 2021 թվականին, ինչպես նախատեսվում էր, Քեդա-Շուախևի-Խուլոյի ճանապարհի 24 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը կավարտվի: Այս նախագծերը, որոնց մասին դուք քաջատեղյակ եք, կշարունակվեն ըստ ծրագրի»,- հայտարարել է վարչապետի թեկնածուն: