2021 թվականին ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 25,6 տոկոսով
2021 թվականին ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 25,6 տոկոսով

Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2021 թվականին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 14 315,6 մլն. դոլար, ինչը 25,6 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Այստեղից արտահանումը կազմում է 4 242,3 մլն. դոլար, այսինքն՝ աճել է 26,9 տոկոսով, իսկ ներմուծումը կազմել է 10 073,3 մլն. դոլար, ինչը 25,1 տոկոսով ավելի է։

Ազգային վիճակագրության տվյալներով՝ 2021 թվականին բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է 5 831,0 մլն. դոլար, որը կազմում է արտաքին առեւտրաշրջանառության 40,7 տոկոսը։

Միևնույն ժամանակ, 2021 թվականին տասը խոշորագույն առևտրային գործընկերների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 69,5 տոկոս։ Երկրի խոշորագույն առեւտրային գործընկերներն են Թուրքիան՝ 2 145,9 մլն. դոլարով, Ռուսաստան՝ 1 638,6 մլն. դոլարով եւ Չինաստան՝ 1 480,5 մլն. դոլարով։