2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին Ռուսաստանը Վրաստանի համար խոշորագույն արտահանման երկիրն էր, իսկ ամենամեծ ներմուծողը՝ Թուրքիան
2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին արտահանող տասը խոշոր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 77,2 տոկոս: Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության վերաբերյալ նախնական տվյալները հրապարակում է Վիճակագրության ազգային ծառայությունը:
Ըստ Վիճակագրության ազգային ծառայության, արտահանման խոշորագույն եռյակում առաջին տեղը 71.1 մլն է դոլարով զբաղեցնում է Ռուսաստանը, որին հաջորդում է Ադրբեջանը՝ 66,4 միլիոն դոլարով, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 53,8 մլն. դոլարով:
Միևնույն ժամանակ, նախնական տվյալների համաձայն, 2021 թվականի հունվար-փետրվարին տասը խոշոր ներմուծող գործընկեր երկրների բաժինը Վրաստանի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 73,6 տոկոս: Առաջին եռյակում են. Թուրքիա՝ 203,3 մլն. դոլար, Չինաստան՝ 139,9 մլն. դոլար և Ռուսաստան՝ 131.6 մլն. դոլար:
Ըստ Վիճակագրության ազգային ծառայության, 2021 թվականի հունվար-փետրվարին տասը խոշոր առևտրային գործընկերների մասնաբաժինը Վրաստանի արտաքին առևտրի ընդհանուր շրջանառության մեջ կազմել է 73,5 տոկոս: Երկրի խոշորագույն առևտրային գործընկերներն են՝ Թուրքիա – 248,5 միլիոն դոլար, Ռուսաստան – 202,7 մլն. դոլար և Չինաստան – 193,7 մլն. դոլար: