2021 թվականի հունվար-մարտ ամիսներին Չինաստանը Վրաստանի համար արտահանման ամենամեծ երկիրն էր, իսկ ներմուծող երկիրը՝ Թուրքիան
2021 թվականի հունվար-մարտին տասը խոշոր արտահանող երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 76,7 տոկոս: Վրաստանի արտաքին առևտրի վերաբերյալ նախնական տվյալները հրապարակում է Վիճակագրության ազգային ծառայությունը:
Ըստ Վիճակագրության ազգային ծառայության, արտահանման լավագույն եռյակում առաջին տեղը 109,8 մլն է դոլլարով զբաղեցնում է Չինաստանը, որին հաջորդում է Ռուսաստանը՝ 109,5 միլիոն դոլլարով և երրորդ տեղը՝ Ադրբեջանը՝ 104,6 մլն. դոլլարով:
Միևնույն ժամանակ, նախնական տվյալների համաձայն, հունվար-մարտ ամիսներին ներմուծման գործընկեր խոշորագույն տասը երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր ներմուծման մեջ կազմել է 71,5 տոկոս: Առաջին եռյակում են. Թուրքիան՝ 343,3 միլիոն դոլլարով, Ռուսաստան՝ 220,4 մլն. դոլլարով և Չինաստան՝ 182,8 մլն. դոլլարով: Ըստ Վիճակագրության ազգային ծառայության, 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին տասը խոշոր առևտրային գործընկերների մասնաբաժինը Վրաստանի արտաքին առևտրի ընդհանուր շրջանառության մեջ կազմել է 72,2 տոկոս:
Երկրի ամենամեծ առևտրային գործընկերներն են՝ Թուրքիան` 419.0 մլն. դոլլարով, Ռուսաստանը՝ 329,8 մլն. դոլլարով և Չինաստանը՝ 292,6 մլն. դոլլարով: