2021 թվականի երկրորդ եռամսյակում գործազրկությունը ավելացել է մինչև 22 տոկոս
2021 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,8 տոկոսով և կազմել 22,1 տոկոս: Տեղեկությունը տարածում է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայությունը:
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն, 2021 թվականի երկրորդ եռամսյակում աշխատուժը (տնտեսապես ակտիվ բնակչության) կամել է աշխատունակ տարիքի բնակչության 51.4 տոկոսը (15 տարեկան և ավելի բարձր), ինչը 1,1 տոկոսային կետով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:
Քաղաքային տիպի բնակավայրերում աշխատուժի մասնակցության մակարդակը (ակտիվության մակարդակ) աճել է 1.0 տոկոսով, իսկ գյուղական բնակավայրերում՝ 1.3 տոկոսով: Քաղաքային տիպի բնակավայրերում զբաղվածության մակարդակը նվազել է 0.5 տոկոսով, իսկ գյուղական բնակավայրերում՝ 1.7 տոկոսով: