2020 թվականին Վրաստանում տեղի է ունեցել 4 999 ավտոճանապարհային դեպք, տուժել է 6 640 քաղաքացի, մահացել է 450 մարդ
2020 թվականին Վրաստանում ընդհանուր առմամբ տեղի է ունեցել 4 999 ճանապարհատրանսպորտային պատահար: Դրանցից 137 պատահարի պատճառ է դարձել հարբածությունը:
Ընդհանուր առմամբ, անցած տարի ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում տուժել է 6 640 մարդ: Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի վիճակագրական ծառայությունը, հիմնվելով ներքին գործերի նախարարության տվյալներին:
«Սաքստատի» հաղորդմամբ, 2020 թվականին ընտանեկան բռնության զոհերի թիվը կազմել է 9 144: Ինչ վերաբերում է բռնարարներին, ապա նրանց թիվը սահմանվել է 8 716-ով:
Անցյալ տարի թրեֆիքինգի հոդվածով կատարվել է 11 հանցագործություն, որտեղից ՆԳ նախարարությունը բացահայտել է միայն մեկը:
2020 թվականին երկրի ողջ տարածքում գրանցվել է 13 511 հրդեհ: Հրդեհի արդյունքում զոհվել է 65 մարդ, վիրավորվել ՝ 203-ը: Ոչնչացվել է 487 շենք, ոչնչացվել է 53 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: