2020 թվականին, Վրաստանում 42000 ֆերմեր ազատվում է ոռոգման ջրի վճարից
Յուրաքանչյուր ֆերմեր, որոնց թիվը կազմում է 42 000, լիովին ազատվում է ջրամատակարարման վճարից,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ գյուղատնտեսության նախարարության հակաճգնաժամային ծրագրի շնորհանդեսին:
Կառավարության ղեկավարի խոսքով, ֆերմերները 2020 թվականի ընթացքում ոռոգման ջուրը կստանան անվճար:
Բացի այդ, վարչապետի հայտարարությամբ, ֆերմերները, որոնք կցանկանան գնել տեխնիկա, պետությունը դրամաշնորհի տեսքով կֆինանսավորի 50 տոկոսը:
«Յուրաքանչյուր ֆերմեր, ում անհրաժեշտ կլինի գնել տեխնիկա, ստեղծել ջերմոցային տնտեսություն կամ ոռոգման համակարգ, պետությունը կհատկացնի այդ ծախսերի 50 տոկոսը, դա կլինի դրամաշնորհ: Ֆերմերներն այս ամենի վերաբերյալ կարող են մայիսի 20-ից դիմել գյուղատնտեսության համապատասխան ստորաբաժանումներին և դա շատ կարևոր է, քանի որ այժմ ընթանում են գարնանային աշխատանքներ»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: