2020 թվականին ծրագրվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Վրաստան,- այս մասին հայտարարել է Թուրքիայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջղավան:
Ըստ նրա, Էրդողանի այցը Վրաստան նախատեսված է գարնանը:
Միևնույն ժամանակ, դեսպանը ասում է, որ 2020 թվականի փետրվարին Անկարայում տեղի կունենա ռազմավարական հանձնաժողովի նիստը:
«Մի քանի շաբաթ առաջ Վարչապետ Գիորգի Գախարիան այցով գտնվում էր Անկարայում, որի շրջանակներում պայմանավորվել էին, որ 14 ամյա դադարից հետո անց է կացվելու տնտեսական հանձնաժողովի նիստը, դրան հաջորդել է այն, որ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Թուրքիա, կոնկրետ Էդիրլե քաղաքում մասնակցել է Տանապի բացմանը:
Մենք խոսել ենք թուրքական կողմի հետ, որ ռազմավարական հանձնաժողովի նիստը կայանա փետրվարին, իսկ արդեն մայիսին սպասվում է Էրդողանի այցը: Բանակցությունները շարունակվում են: Գիտեք, որ Թուրքիան ոչ միայն մեր բարի հարևանն է, այլև ռազմավարական գործընկերը, որը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և աջակցում է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը»,- ասել է Գիորգի Ջանջղավան: