2020 թվականի փետրվարից Վրաստանից ուղիղ ավիաչվերթներ են սկսվելու Հնդկաստանի ուղղությամբ
2020 թվականի փետրվարից Վրաստանից ուղիղ ավիաչվերթներ են սկսվելու Հնդկաստանի ուղղությամբ

2020 թվականի փետրվարից Վրաստանից ուղիղ ավիաչվերթներ են սկսվելու Հնդկաստանի ուղղությամբ:

Հաջորդ տարի վրացական շուկա է մտնելու հնդկական «Indigo» ավիաընկերությունը, որը կսկսի իրականացնել ուղիղ ավիաչվերթներ Դելի-Թբիլիսիի ուղղությամբ:

Քաղաքացիական ավիացիայի գործակալությունում հայտարարում են, որ ընկերությունը դիմում է ներկայացրել չվերթերի առնչությամբ, սակայն մանրամասները հայտնի կդառնան քիչ անց: