2020 թվականի միասնական ազգային քննությունները դիմորդների համար կմեկնարկեն հուլիսի 6-ին և կավարտվեն հուլիսի 25-ին
2020 թվականի միասնական ազգային քննությունները դիմորդների համար կմեկնարկեն հուլիսի 6-ին և կավարտվեն հուլիսի 25-ին:
Կրթության նախարարության փոխանցմամբ, նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, քննությունների մասնակիցների առողջությունը պաշտպանելու և քննության գործընթացը լիարժեքորեն վարելու համար վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական խորհրդում ընգրկված նախարարությունների համակարգված աշխատանքով, սահմանվել է միասնական ազգային քննությունների, միասնական մագիստրոսային քննությունների և ուսանողների դրամաշնորհային մրցույթների ժամկետները և անվտանգ անցկացնելու կանոնները:
«2020 թվականի միասնական ազգային քննությունները դիմորդների համար կմեկնարկեն հուլիսի 6-ին և կավարտվեն հուլիսի 25-ին, իսկ մագիստրոսային քննությունները կանցկացվեն օգոստոսի մեկից մինչև 4-ը ներառյալ: 2020 թվականի քննությունների գործընթացն առավելագույնս լիարժեք անցկացնելու նպատակով կրթության նախարարությունն ակտիվ աշխատանք է տանում Քննությունների ազգային կենտրոնի, ինչպես նաև այլ գերատեսչությունների հետ՝ կորոնավիրուսի համավարակի մեկնարկի առաջին օրից:
Ստեղծվել է կազմակերպչական խումբ, որին ներգրավված են. Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, Թբիլիսիի քաղաքապետարանը, Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարությունը, Վրաստանի առողջապահության նախարարությունը, Վրաստանի արդարադատության նախարարությունը:
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի հանձնարարականներին համապատասխան, քննություն հանձնողներին և հսկիչներին թույլ կտրվի գտնվել քննության յուրաքանչյուր սեկտորի 50% մակերեսում: Քննության կենտրոնների յուրաքանչյուր սեկտորում այս տարի 10 դիմորդից ավել չի կարողանա գտնվել:
Յուրաքանչյուր աշխատանքային սեղան առջևից հագեցած կլինի թափանցիկ պաշտպանող վահանով/պատնեշով, սեղանների միջև լայնությամբ հեռավորությունը կլինի 2 մետր, իսկ երկարությամբ՝ 1 մետր: Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը յուրաքանչյուր քննությանը դիմորդին կառաջարկի բժշկական դիմակ (ցանկության դեպքում կարելի է բերել սեփական դիմակը):
Դիմորդները քննության կենտրոնի մուտքի մոտ կջերմաչափվեն:
Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված կանոնները խախտելու դեպքում (հանել դիմակը, խախտել սոցիալական հեռավորությունը և հրաժարվել ձեռքերն ախտահանելուց) դիմորդը կստանա դիտողություն, իսկ կրկնելու դեպքում՝ կհեռացվի քննությունից:
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը մեկ անգամ ևս հիշեցնում է դիմորդներին, որ նորությունները վերաբերում են միայն քննությանը ներկա գտնվելու կանոններին և ոչ՝ դրանց ձևաչափին»,- նշված է կրթության նախարարության տեղեկության մեջ: