2020 թվականի ազգային քննությունները կանցկացվեն նոր մոդելով - չորս քննության փոխարեն դիմորդները կհանձնեն երեք պարտադիր քննություն
Կրթության համալիր բարեփոխման շրջանակներում 2020 թվականին դիմորդները միասնական ազգային քննությունները կհանձնեն նոր մոդելով:
Նոր մոդելի հետ կապված այսօր մամլո ասուլիս են անցկացնում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեն:
Նախարարության մեկնաբանմամբ, նոր մոդելը ենթադրում է քննությունների քանակի կրճատում՝ 4 պարտադիր առարկայից մինչև 3 առարկա:
Միասնական ազգային քննությունների նոր մոդելով դիմորդները երեք պարտադիր քննություն կհանձնեն հետևյալ առարկաներում. Վրաց լեզու և գրականություն, օտար լեզու, իսկ երրորդ քննությունը կախված կլինի ծրագրերից, որն ընտրում է դիմորդը:
Բարձրագույն ուսումնական հաստատությունները ցանկության դեպքում կարող են սահմանել չորրորդ առարկան. Կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, ընդհանուր հմտություններ, աշխարհագրություն, գրականություն, կերպարվեստ և կիրառական արվեստ, քաղաքացիական կրթություն:
Նախարարության տեղեկությամբ, ադրբեջանալեզու և հայալեզու դիմորդների համալսարաններ ընդունելությունը կշարունակվի հին ձևաչափով: