2020 թվականը լինելու է հույսի և հաղթանակի տարի, որը զարգացում և խաղաղություն կբերի մեր երկրին. Գիորգի Գախարիա
2020 թվականը լինելու է հույսի և հաղթանակի տարի, որը զարգացում և խաղաղություն կբերի մեր հայրենիքին և բարեկեցություն յուրաքանչյուրիս ընտանիքներին,-այս մասին նշված է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի շնորհավորական խոսքում: Վրաստանի վարչապետը Վրաստանի բնակչությանը շնորհավորել է նոր տարվա կապակցությամբ:
«Իմ թանկագիններ, շնորհավոր գալիք 2020 թվականը, երջանկություն և հաջողություններ եմ մաղթում յուրաքանչյուրիդ և մեր հայրենիքին:
Նոր տարին դիմավորում ենք հույսով և դրական փոփոխությունների ակընկալիքներով: Ցանկանում եմ որ բոլոր սպասումները արդարացվեն:
Առանձնապես ցանկանում եմ նոր տարին շնորհավորել մեր զինվորականներին, ովքեր հայրենիքից հեռու ծառայում են խաղաղության և անվտանգության համար: Ցանկանում եմ շնորհավորել նաև արտասահմանում բնակվող մեր բոլոր հայրենակիցների նոր տարին:
Շնորհավորում եմ բռնազավթված գծի երկու կողմերում բնակվող մեր քաղաքացիներին, ովքեր ամեն օր կանգնած են խնդիրների առջև:
Շնորհավորում եմ մեր աբխազ և օս եղբայրներին անխախտ հավատքով, որ մենք կկառուցենք միասնական ապագա»,-հայտարարել է Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով, 2019 թվականը հագեցած էր իրադարձություններով, զգացմունքներով: Սակայն վարչապետը նշում է, որ բոլորը համաձայնվում են, որ խաղաղությունը և կայունությունը անհրաժեշտ պայման է երկրի զարգացման համար:
«Վրաստանը պատմականորեն կանգնած է եղել կարևոր մարտահրավերների առջև, սակայն մեր ավանդույթներով, նպատակաուղվածությամբ, դեպի ազատություն ընթանալով և ազգի զգոնությամբ, մենք պահպանել ենք մեր եզակի մշակութային ինքնությունը: Հենց այդ տրամադրությամբ միասին պետք է պայքարենք մեր երկրի ապագայի համար, այնպես ինչպես հոգ էին տանում մեր հայրենիքի համար մեր նախնիները: Բոլորս պետք է մեր ներդրումն ունենանք՝ բժիշկները, ուսուցիչները, զինվորականները, ոստիկանները, հանրային ծառայողները, արտադրողները և ուսանողները: Միասին պետք է հաղթահարենք գոյություն ունեցող մարտահրավերները, մեր փոխարեն ոչ մեկ ոչինչ չի անի: Մենք անձամբ պետք է կերտենք մեր ապագան, որն ուզում ենք որ ունենան մեր երեխաները:
Համոզված եմ, որ 2020 թվականը կլինի հաջող: Վրաստանն իր ավանդույթներով և մշակութային ինքնությամբ կարևոր հաջողություններ կգրանցի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին: Մենք անպայման կզբաղեցնենք մեր տեղն եվրոպական ընտանիքում: 2020 թվականը լինելու է հույսի և հաղթանակի տարի, որը զարգացում և խաղաղություն կբերի մեր երկրին: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ նոր տարին, առողջություն և երջանկություն եմ մաղթում: Բարիք, սեր և խաղաղություն լինի Վրաստանում»,-ասված է վարչապետի շնորհավորանքում: