2019 թվականին, Վրաստանում բացահայտվել է անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացրած 114 անձ
2019 թվականի 9 ամսվա տվյալներով բացահայտվել է անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացրած 114 անձ,- այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարության մարդու իրավունքների պաշտպանության և հետաքննության որակի մոնիտորինգի դեպարտամենտի տնօրեն Նինո Ցացիաշվիլին՝ մամլո ասուլիսին:
Նրա խոսքով, ՆԳՆ-ի համար առանձնապես կարևոր է սեռական հանցանքի դեմ պայքարը և զոհի շահերին հարմարեցված հետաքննության ապահովումը:
Ինչպես հայտարարել է Ցացիաշվիլին, անչափահասների նկատմամբ սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք գործող անձանց նկատմամբ քրեական քաղաքականությունը խստացնելու և նշված հանցանքը կանխարգելելու նպատակով, ներքին գործերի նախարարությունը մշակել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Օրինակ, պատժակատարողական հաստատությունը լքելուց հետո հանցանք գործած անձանց կարգելվի աշխատել կրթական հաստատությունում, մանկապարտեզում և այլն:
Բացի այդ, ստեղծվելու է սեռական հանցանքի համար դատապարտյալ անձանց բազա: Նշված նախագիծը Վրաստանի խորհրդարանն արդեն աջակցել է առաջին ընթերցմամբ: