2019 թվականին Վրաստանի ճանապարհներին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 481 մարդ, ինչը նախորդ տարվա հետ համեմատ 22-ով ավել է:
Վիճակագրությունը հրապարակվել է Վրաստանի ՆԳՆ-ն պաշտոնական կայքում:
Ներքին գործերի նախարարության տվյալներով, անցած տարի ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժել է 7921 մարդ, իսկ 2018-ին այդ թիվը 9047 էր:
Տուժածների թվին զուգահեռ կրճատվել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը: 2019 թվականին տեղի է ունեցել 5839 ճանապարհատրանսպորտային պատահար, 2018-ին այդ թիվը 6452 էր: