2019 թվականին Օսլոյում ավտովթարների հետևանքով զոհվել է ընդամենը մեկ մարդ
2019 թվականին Օսլոյում ավտովթարների հետևանքով զոհվել է ընդամենը մեկ մարդ:
Ինչպես հայտնի է, եվրոպական երկրում ողջ տարվա ընթացքում ճանապարհային պատահարների հետևանքով ոչ մի մինչև 16 տարեկան երեխա չի զոհվել: Ողջ երկրի մասշտաբով, ավտովթարի հետևանքով զոհերի թիվը 110 է, որը 2018 թվականի ցուցանիշի համեմատ երկուսով ավելի է:
Վերջին 50 տարվա ընթացքում ավտովթարների հետևանքով զոհերի ցուցանիշն ամեն տարի նվազում է:
Համեմատելու համար, 2019 թվականին Լոնդոնում ավտովթարի հետևանքով զոհվել է 126 մարդ:
Այս առումով ամենավտանգավոր երկիր է համարվում Բուլղարիան և Ռումինիան: