Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության նախնական տվյալներով, 2019 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 3.8 տոկոս, իսկ 2019 թվականի միջին իրական աճը սահմանվել է 5.2 տոկոսով:
Գերատեսչության տեղեկությամբ, 2019 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ, աճ էր նկատվում հետևյալ բնագավառներում. Վերամշակող արդյունաբերություն, տրանսպորտ, մեծածախ և մանրածախ վաճառք, ավտոմեքենաների և մոտոցիկլետների վերանորոգում, հյուրանոցներ և ռեստորաններ:
Բացի այդ, նախորդ տարվա դեկտեմբերին նվազում է եղել շինարարության սեկտորում: