2019 թվականի հունվարի մեկից Վրաստանում ավելանալու է թոշակը
2019 թվականի հունվարի մեկից Վրաստանում ավելանալու է թոշակը

Վրաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Գիորգի Կակաուրիձեն հայտարարում է, որ 2019 թվականի հունվարի մեկից Վրաստանում ավելանալու է թոշակը:

Ինչպես լրագրողներին հայտնել է Կակաուրիձեն, հաջորդ տարվանից ավելանալու է ինչպես տարիքային թոշակը, այնպես էլ զգալիորեն և կտրուկ արտահայտված սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց թոշակը:

Նրա խոսքով, ավելանալու է նաև 0-ից 18 տարեկան սահմանափակ ունակություններ ունեցող երեխաների թոշակը:

Խորհրդարանական կոմիտեներում քննարկում են 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը: Օրենսդրական մարմինը փաստաթուղթը հասատատելու է մինչև դեկտեմբերի վերջը: