2019 թվականի հունվարի մեկից գործատուն պարտավոր է լինելու ապահովագրել աշխատողին դժբախտ պատահարից
2019 թվականի հունվարի մեկից գործատուն պարտավոր է լինելու ապահովագրել աշխատողին դժբախտ պատահարից,-այս մասին բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Թամիլա Բարկալաիան հայտարարել է հանդիպման ժամանակ, որի ընթացքում քննարկվում էր նշված հարցը:
Դժբախտ պատահարի պարտադիր ապահովագրությունը նախատեսում է «աշխատանքի անվտանգության մասին» Վրաստանի օրենքը:
Աշխատանքային հանդիպմանը քննարկել են դժբախտ պատահարի պարտադիր ապահովագրության փաթեթի նվազագույն քանակը և դրան վերաբերող հարցերը: Հանդիպումը ընթացել է հարց պատասխանի ռեժիմով:
Առողջապահության նախարարության լրատվությամբ, հանդիպմանը բիզնես միությունների և ապահովագրական ընկերությունների կողմից նշված ուղղությամբ դրսևորվել է համագործակցելու կամք:
Հեղինակ -
Edgar Barsegyan