2019 թվականի բյուջեի փոփոխությունների նախագծում դոլլարի փոխարժեքը կազմում է 2.9638 լարի
2019 թվականի բյուջեի փոփոխությունների նախագծում դոլլարի փոխարժեքը կազմում է 2.9638 լարի: Փաստաթղթում պետական պարտքը հաշվելիս կիրառվել է պաշտոնական փոխարժեքը սեպտեմբերի 13-ի դրությամբ: Նախորդ տարվա վերջին հաստատված բյուջեում փոխարժեքը կազմում էր 2.66 լարի:
Փոխարժեքի պատճառով բյուջեում փոխվում է պետական պարտքի եզրային կանխատեսումային ծավալը: Եթե սկզբում արտաքին պարտքի ծավալը 19.8 միլիարդ լարի էր, ապա նոր նախագծում այս ցուցանիշը հասնում է 20.6 միլիարդի:
Բացի այդ, փոխարժեքի տատանման պատճառով արտաքին պարտքը ծածկելու համար բյուջեից լրացուցիչ հատկացվելու է 43 միլիոն լարի: