2019 թվականը հագեցած էր ինչպես մարտահրավերներով, այնպես էլ հաջողություններով, այսօր հիմնական մարտահրավերը մեզ համար բռնազավթումն է. Գիորգի Գախարիա
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության այսօրվա նիստում ամփոփել է 2019 թվականը:
Վարչապետի հայտարարությամբ, ընթացիկ տարին շատ դինամիկ էր և շատ հագեցած, ինչպես մարտահրավերներով, այնպես էլ հաջողություններոպվ:
Ըստ Գախարիայի, ցավոք, օկուպացիան մինչ օրս մնում է ամենագլխավոր մարտահրավերը:
«Մինչ օրս Վրաստանի տարածքների 20 տոկոսը բռնազավթված է և դա չափազանց կարևոր սահմանափակում է, մեր մարդկային կապիտալի զարգացման և մեր երկրի ներուժի հետագա զարգացման 20 տոկոսի սահմանափակում: Մեզանից յուրաքանչյուրի համար չափազանց կարևոր է հիշել, թե ինչ խոչընդոտների են ամեն օր հանդիպում մեր քաղաքացիները բռնազավթված գծի երկու կողմերում: Բարեբախտաբար, խաղաղ է ավարտվել վրաց բժշկի անօրեն կալանքը, սակայն մեզանից յուրաքանչյուրը պետք է չմոռանա, որ մեր քաղաքացիները բռնազավթված գղի երկու կողմերում նման խնդրին հանդիպում են գրեթե ամեն օր: Այսօր, ցավոք Ախալգորիի բնակչությունը նույնպես կանգնեց խնդրի առջև և սահմանափակվել է նրանց ազատ տեղաշարժը, սա մարդասիրական ծանր իրավիճակ է»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Կառավարության ղեկավարի պարզաբանմամբ, կառավարության և հասարակության արձագանքը այս բարդ մարտահրավերին այն է, որ Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը միաձայն աջակցում է երկրի եվրաատլանտյան ինտեգրմանը: