2018 թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր տեխզննումը բեռնատար և մարդատար ավտոմեքենաների համար
2018 թվականի հունվարի 1-ից խստացվում են բեռնատար և մարդատար ավտոմոբիլների համար տեխզննման պայմանները, որից հետո փուլ առ փուլ տեխնիկական զննման պարտավորությունը կտարածվի այլ տիպի տրանսպորտային միջոցների վրա:
2018 թվականի հունվարի 1-ից տեխզննում կանցնեն այն ավտոմեքենաները, որոնք գտնվում են ընկերությունների կամ պետական գերատեսչությունների սեփականության մեջ, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 1-ից տեխզննումը կվերաբերի բոլոր մեքենաներին, որոնց շարժիչը գերազանցում է 3 հազար լիտրը:
Հաջորդ փուլը կսկսվի 2019 թվականի հունվարի 1-ից, համապատասխանաբար տեխզննման կենթարկվեն այն ավտոմեքենաները, որոնց շարժիչը 3 հազար լիտրից պակաս է:
Թևթև և կցովի ավտոմեքենաների տեխզննման արժեքը լինելու է 60 լարի, իսկ բեռնատար և մարդատար մեքենաների համար 100 լարի: Եթե վարորդը մեկ ամսյա ժամկետում չի ուղղի անսարքիությունը կտուգանվի 50 լարիով, իսկ իրավաբանական անձանց համար տուգանքը կլինի 200 լարի:
Հեղինակ -
Edgar Barsegyan