2018 թվականից, միասնական ազգային քննություններին, դիմորդները հնարավոր է օգտվեն սեփական գրիչներից
2018 թվականից միասնական ազգային քննություններին դիմորդները, ցանկության դեպքում, հնարավոր է, արդեն օգտվեն սեփական գրիչներից: Ինչպես հայտարարել է գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլին, քննություններին կա օդորակման խնդիր և այստեղից ելնելով, հնարավոր է, հաջորդ տարվանից ազգային քննությունները այլևս Տեխնիկական համալսարանում չանցկացվեն:
«Օդորակման խնդիր գոյություն ունի նաև դպրոցներում: Ոչ մի դպրոցում մոնտաժված չէ օդորակման համակարգ: Ուստի, քննությունների ազգային կենտրոնը չի կարող ստանձնել այս խնդրի լուծումը: Ինչ վերաբերում է գրիչներին, ամեն տարի գնում ենք հատուկ գրիչներ, դա դիմորդների շահերից ելնելով ենք անում, որպեսզի սկաները չունենա խնդիր և կարդա գրվածը: Քանի որ այս հարցերը հրատապ են, կարծում եմ, դիմորդներին կառաջարկենք գնել ոչ թե 90 թեթրի, այլ 2 լարի արժողությամբ գրիչներ»,- հայտարարել է Միմինոշվիլին: