2017թ. ՏԻՄ ընտրություններին և նախընտրական շրջանում կուսակցությունները ծախսել են 27 270 568 լարի
2017թ. ՏԻՄ ընտրություններին և նախընտրական շրջանում կուսակցությունները ծախսել են 27 270 568 լարի

2017 թվականի տեղի ինքնակառավարման ընտրությունների և նախընտրական ժամանակաշրջանում, ընդհանուր, քաղաքական կուսակցությունները ծախսել են 27 270 568:

Այս մասին ասվում է պետական աուդիտի ծառայության քաղաքական կուսակցությունների ֆինանսական մոնիթորինգի ծառայության զեկույցում:

Աուդիտի ծառայության տեղեկությամբ, զեկույցը ներառում է 2017 թվականի հունիսի 1-ից նոյեմբերի 19-ը ընկած ժամանակահատվածը:

Զեկույցի համաձայն, զեկույցային ժամանակահատվածում ամենաշատ գումար՝ 17 600 948 լարի է ծախսել է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը:

Նույն զեկույցով, 2 078 378 լարի է ծախսել «Միացյալ ազգային շարժում»-ը, 1 523 360 լարի՝ «Վրաստանի հայրենասերների դաշինք»-ը, 1 484 891 լարի՝ «Եվրոպական Վրաստան – շարժում՝ ազատության համար» կուսակցությունը:

Ինչ վերաբերում է հանգանակություններին, աուդիտի ծառայության զեկույցի համաձայն, ընտրական սուբյեկտների կողմից ստացած հանգանակությունը կազմել է 16 418 892 լարի:

Զեկույցի համաձայն, ամենաշատ հանգանակություն է ստացել «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան»-ը՝ – 14 815 653 լարի, որին հետևում է «Եվրոպական Վրաստան – շարժում՝ ազատության համար»-ը – 951 834 լարի, «Միացյալ ազգային շարժում»՝ 122 496 լարի, «Վրաստանի հայրենասերների դաշինք»՝ 66 392 լարի: