2017 թվականին Վրաստանի քաղաքացիություն է ստացել արտասահմանի 3000 քաղաքացի
2017 թվականին Վրաստանի նախագահը արտասահմանի 3 000 քաղաքացու շնորհել է Վրաստանի քաղաքացիություն:
Այս մասին ասվում է պետական ծառայությունների գործակալության քաղաքացիության հարցերով հանձնաժողովի գործունեության զեկույցում:
Զեկույցի համաձայն, 2017 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 9-ը, հանձնաժողովը քննարկել է 5 321 քաղաքացիության գործ, որոնցից 3 097-ի համար տվել է դրական եզրահանգում և Վրաստանի քաղաքացիություն շնորհելու միջնորդությամբ դիմել Վրաստանի նախագահին:
3 097-ից 2 550 անձը կամ Վրաստանում է ծնված (1 945 անձ), կամ Վրաստանում ծնված և միևնույն ժամանակ, Վրաստանի նախկին քաղաքացի (1 072 անձ), կամ էլ նրանց ընտանիքի անդամ է:
Ինչպես ասվում է զեկույցում, նախագահը իրեն ներկայացված 3 097 դրական եզրահանգումից, արտասահմանի 3 000 քաղաքացու շնորհել է Վրաստանի քաղաքացիություն: