2017 թվականին Վրաստանը հյուրընկալել է 7 554 936 միջազգային ճանապարհորդի,- այս մասին ասվում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության Զբոսաշրջության ազգային վարչության 2017 թվականի զեկույցում:
Զեկույցի համաձայն, 2017 թվականին երկրում զբոսաշրջիկների քանակը 2016 թվականի համեմատ ավելացել է 18,8%-ով:
Իրազեկության բարձրացման և լրացուցիչ այցելուներ ներգրավելու նպատակով, վարչությունը մասնակցել է 22 միջազգային տուրիստական ցուցահանդեսի:
Զբոսաշրջության ազգային վարչության տեղեկությամբ, աշխարհում ճանաչված ազդեցիկ ճամփորդական հրատարակությունները և հարթակները Վրաստանը մտցրել են լավագույն տուրիստական ուղղությունների ցանկ:
Միջոցառմանը ներկա են գտնվել ՄԱԿ-ի համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, Վրաստանի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին, նախարարների կաբինետի և խորհրդարանի անդամներ, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ: