2017 թվականին և ընթացիկ տարվա ապրիլին հայտնաբերել ենք «Իսկանդերի» մասեր, որի վրա պահպանվել են հետքերը, որ զենքը իսկապես արտադրված է Ռուսաստանի կողմից. Թեա Ծուլուկիանի
2017 թվականին և ընթացիկ տարվա ապրիլին հայտնաբերել ենք «Իսկանդերի» մասեր, որի վրա պահպանվել են հետքերը, որ զենքը իսկապես արտադրված է Ռուսաստանի կողմից. Թեա Ծուլուկիանի

Մինչ 2017 թվականը Ռուսաստանը մշտապես խոսում էր այն մասին, որ Գորիում օգոստոսի 12-ին գցված «Իսկանդերը» վրացիների կողմից հորինված լուր է, սակայն 2017 թվականին և ընթացիկ տարվա ապրիլին հետազոտվել են «իսկանդերի» մասերը, որի վրա պահպանվել են հետքերը, որ զենքը իսկապես արտադրված է Ռուսաստանի կողմից,-այս մասին արդարադատության նախարար, Թեա Ծուլուկիանին հայտարարել է առաջին ալիքի «42° պարալելի» հաղորդման ժամանակ:

«Ռուսաստանը ասում էր, որ լուսանկարները, որոնք գոյություն ունեն ոչ միայն Վրաստանում, այլ նաև դրված են Հոլանդիայում, հոլանդացի լրագրողի սպանության գործում, ֆոտոշոպ է: Մեր աշխատանքի արդյունքում 2017 թվականին, հայտնաբերվել է Գորիում ընկած իսկանդերի մասնիկ և մի քանի շաբաթ առաջ հայտնաբերել ենք մոտ 800 կգ. նույն «Իսկանդերի» մնացած մասնիկները: Դրանց վրա պահպանվել են հետքերը, որ դա իսկապես այն զենքն է, որը արտադրվել է Ռուսաստանի կողմից և որևէ ֆոտոշոփի մասին խոսք չի գնում:

Մենք այսօր ունենք մեր և հոլանդական կողմի հետաքննության արդյունքները, ապացույցները որոնք հայտնաբերվել են մեծ ջանքերի շնորհիվ»,-հայտարարել է Թեա Ծուլուկիանին:

Արդարադատության նախարարի լրատվությամբ, «Իսկանդերի» առաջին մասնիկները հայտնաբերելուց հետո, փորձաքննության համար դիմել են Հաագայի դատարանին:

Միջպետական վեճը քննարկում է Ստրասբուրգի դատարանի մեծ պալատը, որը կոմպլեքտավորված է 17 երկրի, այդ թվում Վրաստանից և Ռուսաստանից ընտրված դատավորներով: Մեծ պալատը ղեկավարում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ, Գվիդո Ռայմոնդը:

Ստրասբուրգի դատարանը շարունակում է գործի քննարկումը ՝«Վրաստանը Ռուսաստանի դեմ (գործ II): Բանավոր լսումները տեղի են ունենալու մայիսի 23-ին: