2017 թվականին աշխարհում 97 լրագրող է զոհվել
2017 թվականին աշխարհում 97 լրագրող է զոհվել

2017 թվականին 28 երկրներում 97 լրագրող է զոհվել: Այս տվյալները հրապարակված են Press Emblem Campaign (PEC) հասարակական կազմակերպության ամենամյա զեկույցում:

Լրատվամիջոցների աշխատակիցների համար առավել վտանգավոր երկրների շարքում առաջին տեղում է Մեքսիկան, որտեղ հունվարից սպանվել է 14 լրագրող: Առաջին հնգյակում են նաև  Իրաքը (9 մարդ), Աֆղանստանը (8), Հնդկաստանը (7) և Պակիստանը (7):

Վեցերորդ և  յոթերորդ հորիզոնականներն են զբաղեցրել Ֆիլիպինները (6) և  Սիրիան (6), հաջորդում են Սոմալին (5) և  Հոնդուրասը (4):

Տասնյակի մեջ է մտել նաև  Ռուսաստանը: Կազմակերպության տվյալներով՝ Ռոսաստանում մեկ տարում 3 լրագրող է զոհվել:

Նշվում է, որ 2008 թվականից ի վեր PEC-ն առաջին անգամ գրանցել է աշխարհում լրատվամիջոցների աշխատակիցների շարքերում 100-ից պակաս զոհ: Ըստ որում՝ զոհերի թվում մեծացել է կանանց թիվը՝ անցյալ տարվա 5-ից մինչև  ներկայիս 16:

2016 թվականին զոհել է վերջին 10 տարում ռեկորդային թվով լրագրող: