2017 թվականի վեց ամիսների համեմատ օդանավակայանում ուղևորների թիվը 30,79%-ով, իսկ 2016 թվականի համեմատ՝ 94,23%-ով ավելացել է
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքային ավիացիայի գործակալության տվյալներով, ընթացիկ տարվա վեց ամիսների ընթացքում, Վրաստանի օդանավակայանները ընդանուր առմամբ սպասարկել են 2 103 149 ուղևորի։Նրանց տվյալներով, անցած տարվա վեց ամիսների համեմատ, ուղևորների թիվը 30,79%-ով, իսկ 2016 թվականի առաջին 6 ամիսների համեմատ՝ 94․23%-ով աճել է։
Ինչպես գործակալությունում են հայտնում, Թբիլիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 1 675 058 ուղևորի, ինչը 30,13%-ով (387 830 ուղևորով) ավել է, քան անցած տարվա վեց ամիսների տվյալներով տեղափոխված ուղևորների քանակը։
Նրանց տեղեկությամբ, անցած ամիսների ընթացքում Բաթումիի միջազգային օդանավակայանի միջոցով տեղափոխվել է 190 279 ուղևոր, ինչը 42,62%-ով (56 861 ուղևորով) ավել է անցած տարվա տվյալների համեմատ (133 418 ուղևոր)։
Քութաիսիի միջազգային օդանավակայանի ուղևորների թիվը 27․81%-ով բարձրացել է։ Ընդանուր տեղափոխված է 234 774 ուղղևոր – 51 091 ուղևորով ավելի քանի 2017 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում։
Ընթացիկ տարվա վեց ամիսների ընթացքում, Վրաստանի օդանավակայաններում կայացել է 1 952-ով ավելի թռիչք։ Մարդատար և բեռնատար թռիչքների քանակը կազմում է 10 720, այստեղից պարբերաբար թռիչքների քանակը 9 304-ն է, իսկ չարթերայինը՝ 1 416։ Անցած տարի իրականացված թռիչքների համեմատ, աճը կազմում է 22,26%։
Գործակալության տվյալներով, ամռան նավարկության սեզոնի ժամանակ, Վրաստանի միջազգային օդանավակայաններում թռիչքները իրականացվում է շաբաթը մոտավորապես 540-550 հաճախականությամբ։ 2017 թվականի ամռան սեզոնին – պիկային ժամանակաշրջանում, Վրաստանի միջազգային դանավակայաններում, թռիչքները իրականացվում էր մոտավորապես 470 հաճախականությամբ։
Ինչ վերաբերվում է Վրաստանի ավիացիոն շուկայում գործող ավիաընկերությունների տոկոսային բաժիններին, 2018 թվականի առաջին վեց ամիսների տվյալներով, առաջին անգամ վերջին մի քանի տարիների ընթացում վրացական ավիաընկերությունն օտար ավիաընեկություններից շատ ուղևոր է տեղափոխել։
Գործակալության տեղեկությամբ, ըստ պարբերաբար թռիչքներով տեղափոխած ուղևորների քանակի/տոկոային բաժնի առաջին հնգյակը հետևյալն է․
- Ավիաընկերություն “Georgian Airways” – 247 485 ուղևոր 12%;
- Ավիաընկերություն “Turkish Airlines” – 246 021 ուղևոր 12%;
- Ավիաընկերություն “Wizz Air” – 223 364 ուղևոր 11%;
- Ավիաընկերություն “Fly Dubai” – 110 757 ուղևոր 5%
- Ավիաընկերություն “Ukraine International Airlines” – 109 529 ուղևոր 5%