2017 թվականի օրենքի գերագույնության ինդեքսի համաձայն, Վրաստանը առաջատարն է տարածաշրջանում
2017 թվականի օրենքի գերագույնության ինդեքսի համաձայն, աշխարհի 113 երկրների միջև Վրաստանը 0,61 միավորով գրավում է 38-րդ հորիզոնականը:
Վրաստանի արդարադատության նախարարության տեղեկությամբ, Վրաստանը առաջին տեղում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների միջև:
Գերատեսչության տեղեկությամբ, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի 13 երկրների միջև Վրաստանը առաջին տեղում է հետևյալ գործոննեում. Կոռուպցիայի բացակայություն, կառավարության իրավասությունների սահմանափակումներ և օրենքի կատարում:
Ինդեքսի համաձայն, Վրաստանը կոռուպցիայի բացակայության չափանիշում 0,71 միավորով զբաղեցնում է տարածշրջանում առաջին, իսկ համաշխարհային վարկանիշում 23-րդ հորիզոնականը: