2017 թվականի հոկտեմբերին, Գերմանիայում ապաստան է խնդրել Վրաստանի 380 քաղաքացի
2017 թվականի հոկտեմբերին, Գերմանիայում ապաստան է խնդրել 15 170 մարդ, այստեղից 380-ը՝ Վրաստանի քաղաքացի: Տեղեկությունն այս մասին տարածել է Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության կողմից հրապարակված զեկույցի համաձայն, նախորդ ամսում Վրաստանը՝ Գերմանիայի ապաստան փնտրողների քանակի համաձայն 9-րդ տեղում է: Այս առումով առաջին տեղում է Սիրիան – հոկտեմբերին, Գերմանիայում ապաստան է խնդրել 3301 սիրիացի:
Հատկանշական է, որ սեպտեմբերին, Գերմանիայում ապաստան փնտրող վրացիների քանակը կազմում էր 262, իսկ օգոստոսին՝ 217:
Միգրացիոն քաղաքականությունը Գերմանիայի նոր կառավարության ձևավորման մասին խորհրդակցությունների գլխավոր հարցերից է: