2012-ից մինչև 2017 թվականը հեռուստատեսային գովազդային եկամուտներն ավելացել են 26 միլիոն լարիով
2012-ից մինչև 2017 թվականը հեռուստատեսային գովազդային եկամուտներն ավելացել են 26 միլիոն լարիով

Վերլուծության արդյունքներով պարզվել է, որ 2012-ից մինչև 2017 թվականը հեռուստատեսային գովազդային եկամուտներն ավելացել են 26 միլիոն լարիով, այս մասին այտարարել է Հաղորդակցությունների կարգավորող ազգային հանձնաժողովի ղեկավար Կախա Բեքաուրին այսօր անցկացված մամլո ասուլիսին:

«Հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը հրապարակել է վերլուծություն, որի արդյունքում պարզվել է, որ 2012 թվականից մինչև 2017 թվականը հեռուստատեսային գովազդային եկամուտները ամեն տարի աճում են և նշված ժամանակահատվածի ընթացքում ավելացել են 26 միլիոն լարիով»,- հայտարարել է Բեքաուրին:

 

Ինչպես նշել է Կախա Բեքաուրին, 2017 թվականի «Ռուսթավի 2» և «Իմեդի» երկու խոշոր մեդիահոլդինգները և դրանցում ընդգրկված 6 ալիքները ծայրահեղ փոխել են գովազդային ժամանակ վաճառելու մոդելը: