2012-2017 թթ.. տվյալներով հեռուստատեսային գովազդի եկամուտը աճող է. Հաղորդակցությունների ազգային հանձնաժողով
Վրաստանի հաղորդակցությունների ազգային հանձնաժողովը հրապարակել է 2012-2017 թթ.. հեռուստատեսային գովազդի եկամուտի վերլուծության արդյունքները:
Հանձնաժողովի հաշվետվության համաձայն, 2012-2017 թթ.. տվյալներով հեռուստատեսային գովազդի եկամուտը աճող է:
«2017 թ. ավարտին, վերջին տվյալների համաձայն Վրաստանում հեռարձակում է 98 ալիք, այստեղից 21-ը ազգային բաց եթերային հեռարձակող է: 2012 թվականից առ այսօր այս ոլորտում գրանցվել է դրական դինամիկա և մամուլը դարձել է էլ ավելի բազմապիսի, կոնկրետ հեռարձակողների քանակը 54-ից դարձել է 98:
Մասնավոր հեռուստատեսությունների կողմից հանձնաժողով ներկայացրած լրատվության համաձայն, նրանց եկամուտի հիմնական աղբյուրն է ՝ գովազդը, հովանավորներից ստացված գումարները, արտադրության տեղադրումը և հեռուստաշոփինգը: Նշված եկամուտի համաձայն պետք է առանձնացնել երկու մեդիահոլդինգ, դրանք են «Իմեդին» և »Ռուսթավի 2»-ը, նրանք զբաղեցնում են գովազդային շուկայի 81 տոկոսը:
2012 թվականից մինչև 2017-ը գովազդից ստացված եկամուտը աճել է: 2012 թվականից հեռուստատեսությունների եկամուտները 63 355 996 լարիից 2017-ին ավելացել են 25 658 525 լարիով և կազմել 89 014 521 լարի»,-ասված է հայտարարության մեջ:
Բացի այդ, հանձնաժողովում հայտարարում են, որ ներկայացրած եկամուտներում նախատեսված չեն հանրային հեռուստատեսության տվյալները, քանզի մինչև 2016 թվականը հանրային հեռուստատեսությունը հանձնաժողովին չէր ներկայացնում իր եկամուտների մասին փաստաթուղթը:
Հեղինակ -
Edgar Barsegyan