2008 թվականին կայացված որոշումն ուժի մեջ է, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ռոզ Գոտմյուլլեր
2008 թվականին կայացված որոշումն ուժի մեջ է, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ռոզ Գոտմյուլլեր

Տարիների ընթացքում համատեղ աշխատելով Վրաստանն առավել կմոտենա ՆԱՏՕ-ին անդամակցությանը և այս առաջընթացին աջակցում են բոլոր դաշնակիցները,- այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ռոզ Գոտմյուլլերը՝ Վրաստանի պաշտպանության և անվտանգության (GDSC) 13-րդ կոնֆերանսին:

Ինչպես նշել է Գոտմյուլլերը, ՆԱՏՕ-ի համագործակցությունը Վրաստանի հետ առանձնահատուկ է և հիմնված է մի քանի ուղղության վրա:

«Առաջին և հիմնական ուղղությունը Վրաստանի դաշինքին անդամակցության ձգտումն է: Այս որոշումը կայացվել է 2008 թվականին, Բուխարեստի գագաթնաժողովին: Այս որոշումն ուժի մեջ է – Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Տարիների ընթացքում համատեղ աշխատելով Վրաստանն առավել կմոտենա ՆԱՏՕ-ին անդամակցությանը և այս առաջընթացին աջակցում են բոլոր դաշնակիցները: Վրաստանը շարունակում է առաջընթացը մի քանի մեխանիզմների միջոցով, որը մեր համագործակցության երկրորդ ուղղությունն է: ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի (NGC)  ձևաչափը մեզ տալիս է քաղաքական երկխոսության հնարավորություն»,- հայտարարել է Գոտմյուլլերը:

Նրա խոսքով, ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի ընդունումից 5 տարի հետո Վրաստանն ունի հիանալի հաջողություն: