2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմի ժամանակ զոհված Վրաստանի յոթ խաղաղ քաղաքացու աճյուն փոխանցվել է ընտանիքներին
2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմի ժամանակ զոհված Վրաստանի յոթ խաղաղ քաղաքացու աճյուն փոխանցվել է ընտանիքներին:
Պետական անվտանգության ծառայության տեղեկությամբ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանավորությամբ, 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմի ժամանակ զոհված Վրաստանի 7 խաղաղ քաղաքացու աճյուն ընտանիքներին է փոխանցվել Լևան Սամխարարուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրոյում համապատասխան գործընթացներ կատարելուց հետո:
Նրանց տեղեկությամբ, օկուպացված Ցխինվալիի շրջանից աճյունները տեղափոխել են ընթացիկ տարվա մարտի 19-ին:
90-ական թվականներին Ցխինվալիի շրջանում տեղի ունեցած կոնֆլիկտի, ինչպես նաև 2008 թվականի Ռուսաստան-Վրաստան պատերազմի ժամանակ անհետ կորած անձանց գտնելու հարցի առնչությամբ, Կարմիր խաչ միջազգային կոմիտեի հովանավորությամբ գործում է եռակողմ համակարգող մեխանիզմ, որի շրջանակներում Վրաստանի կենտրոնական իշխանությունը ներկայացնում է Պետական անվտանգության ծառայությունը: