2007 թվականի նոյեմբերի 7-ին մենք սխալ ենք թույլ տվել. Գիգի Ուգուլավա
2007 թվականի նոյեմբերի 7-ին մենք սխալ ենք թույլ տվել. Գիգի Ուգուլավա

«Եվրոպական Վրաստան»-ի առաջնորդներից մեկը, Գիգի Ուգուլավան 11 տարվա վաղեմության իրադարձություններին արձագանքել է սոցիալական ցանցով:

Ուգուլավայի խոսքով, նոյեմբերի 7-ը սխալմունք էր և նշում է, որ, ով փորձում է ընտրություններում հաղթել այս թեմայով, խիստ սխալվում է և քաղաքականապես անհեռատես է:

«Ամեն բանին գտնվել է պատասխան, ամեն բան ունի իր նախապայմանները, սակայն 2007 թվականի նոյեմբերի 7-ին մենք թույլ ենք տվել սխալ:

#Կներեք

Այս թեմայով ընթացող դատական գործընթացը կեղծ է, քարոզչություն և սովորական վրեժխնդրության մաս:

#Ցավալի է

Նա, ով 2018 թվականի նոյեմբերի ընտրություններում փորձում է սրանով հաղթել, խիստ սխալվում է և քաղաքականապես անհեռատես է:

#Վերջակետ»,- գրում է Գիգի Ուգուլավան: