2006 թվականի ապրիլի 1-ից մինչև 2014 թվականի մարտի 1-ը տրված որոշ անվանակարգի վարորդական իրավունքի վկայականների իրավաբանական ուժը պահպանվելու է մինչև 2019 թ. մարտի 1-ը
2006 թվականի ապրիլի 1-ից մինչև 2014 թվականի մարտի 1-ը տրված որոշ անվանակարգի վարորդական իրավունքի վկայականների իրավաբանական ուժը պահպանվելու է մինչև 2019 թ. մարտի 1-ը

2006 թվականի ապրիլի 1-ից մինչև 2014 թվականի մարտի 1-ը Վրաստանում տրված «C», «CE», «D», «DE», «C1», «C1E», «D1» և «D1E» կատեգորիայի վարորդական իրավունքի վկայականների իրավաբանական ուժը պահպանվելու է մինչև 2019 թվականի մարտի 1-ը:

Համապատասխան փոփոխությունները մտցվում են «ճանապարհային երթևեկության մասին» օրենքում, որի նախաձեռնումը տեղի է ունենալու այսօրվա բյուրոի նիստին: Օրենսդրությամբ, վերոնշյալ կատեգորիայի վարորդական իրավունքի վկայականները ուժ ունեն մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը:

Փոփոխությունների հեղինակները պարզաբանում են, որ այսօրվա դրությամբ Վրաստանում տրված է 481 000 կատեգորիայի/ենթակատեգորիայի վարորդական իրավունքի վկայական:

«Այստեղից 263 700 վարորդական իրավունքի վկայականները ուժ ունեն մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը: Այստեղից ելնելով մնացել է երեք ամիս ժամանակ և այդ քանակությամբ վկայականները փոխել անհնար է:

Օրենքի նախատեսմամբ, վկայականի ժամկետը սպառվելուց հետո, մինչ վկայականի փոխելը անձին արգելվում է վարել տրանսպորտային միջոցը: Նպատակահարմար կլինի ժամկետը երկարաձգել մինչև 2019 թվականի մարտի 1-ը»,-նշված է օրինագծի բացատրական քարտում: