2006-2014 թվականներին տրված վարորդական վկայականները 2018 թվականի փոխարեն իրավական ուժը կպահպանեն մինչև 2019 թվականի մարտի 1-ը
2006-2014 թվականներին տրված վարորդական վկայականները 2018 թվականի փոխարեն իրավական ուժը կպահպանեն մինչև 2019 թվականի մարտի 1-ը

2006 թվականի ապրիլի 1-ից մինչև 2014 թվականի մարտի 1-ը Վրաստանում տրված տարբեր կատեգորիաների վարորդական վկայականները 2018 թվականի սեպտեմբերի փոխարեն իրավական ուժը կպահպանեն մինչև 2019 թվականի մարտի 1-ը:

Փոփոխությունները մտցվում են «Ճանապարհային երթևեկության մասին» օրենք: Դրա հեղինակները և նախաձեռնողներն են խորհրդարանի անդամ Գոգա Գուլորդավան, Գիորգի Խատիձեն և Մերաբ Քվարաիան:

Օրենքի այսօր գործող նորմայի համաձայն, 2006 թվականի ապրիլի մեկից մինչև 2014 թվականի մարտի 1-ը Վրաստանում տրված «C», «CE», «D», «DE», «C1», «C1E», «D1» և«D1E»  կատեգորիաների (ենթակատեգորիաների) վարորդական իրավունքները իրավական ուժը պահպանում են մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը:

Այսօրվա իրադրությամբ, ընդհանուր տրված է այդ կատեգորիաների 481 000 վարորդական վկայական և դրանցից 263 700 վարորդական վկայական ուժի մեջ է մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը:

«Ելնելով այն բանից, որ մինչև 2018 թվականի սեպտեմբեր մնացել է 3 ամսից պակաս, փաստորեն անհնար է փոխել այդ քանակությամբ վարորդական վկայականներ, քանի որ մեկ աշխատանքային օրվա ընթացքում սպասարկման գործակալությունում առկա ռեսուրսով հնարավոր է փոխել առավելագույնը 2 800 վարորդական վկայական: Ուստի նպատակահարմար է, «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքում մտցնել փոփոխություններ և սահմանված ժամկետը հետաձգել մինչև 2019 թվականի մարտի 1-ը»,- նշված է օրինագծի մեկնաբանման քարտում: