200 թենիսիստ 15 երկրից - Թբիլիսիում մեկնարկել է միջազգային մրցաշար #1TVSPORT
Թբիլիսիում, Լեյլա Մեսխիի թենիսի ակադեմիայի կորտերում տոնական ձևով բացվել է ՝ «Ten-Pro Georgia Cup 2022» միջազգային մրցաշարը, որն անցկացվում է Վրաստանի թենիսի ֆեդերացիայի, Լեյլա Մեսխիի ակադեմիայի, Թբիլիսիի քաղաքապետարանի և «Թենիս» ԲԲԸ-ի աջակցությամբ:
Ten-Pro Global Tour-ը երիտասարդ տաղանդավոր թենիսիստների (մինչև 10, 11, 12, 13, 14 և 15 տարեկան) միջազգային մրցաշարերի շարք է, որը բաղկացած է թենիսի 14 միջազգային մրցումներից և անցկացվում է ամեն տարի Եվրոպայում (Ֆրանսիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Գերմանիա, Իսպանիա), ԱՄՆ-ում և Ավստրալիայում:
Մրցաշարերի թիրախային խումբը հավակնոտ, տաղանդավոր, համաշխարհային կարգի թենիսիստներն են 10-ից 15 տարեկանների կատեգորիայում։ Էստաֆետը Թբիլիսին ստացել է Փարիզից, որտեղ նմանատիպ մրցաշարն ավարտվել է օգոստոսի 19-ին։ Թբիլիսիում խաղերը կտևեն օգոստոսի 28-ից սեպտեմբերի 4-ը։
Մրցաշարն անցկացվում է յուրահատուկ ձևաչափով՝ բոլոր թենիսիստները կարող են հանդես գալ երկու տարիքային կարգերում։