1tv.ge կայքէջի վրա ռուսական պրովայդերներից մեկով գրանցված IP հասցեից կանխվել է կիբերհարձակման փորձ
Վրաստանի Առաջին ալիքի 1tv.ge կայքէջի վրա ռուսական պրովայդերներից մեկով գրանցված IP հասցեից կանխվել է կիբերհարձակման փորձ:
Կայքէջում վերջին 20-30 րոպեի ընթացքում նկատվում էր անոմալ ծանրաբեռնվածություն:
Ինչպես պարզել են մասնագետները, բացահայտվել է IP հասցեն, որտեղից հավանաբար իրականացվում էր կայքէջի սկանավորում կամ կոնկրետ հասցեից հարձակման փորձ:
Կասկածելի հասցեն այս պահին արգելափակված է: