1990-ականների զինված գործողությունների ժամանակ անհետ կորած 13 մարդու աճյունը փոխանցվել է օկուպացված Աբխազիայից
1990-ականների զինված գործողությունների ժամանակ անհետ կորած 13 մարդու աճյունը փոխանցվել է օկուպացված Աբխազիայից։
Նրանց հուղարկավորությունը տեղի է ունենում Երրորդության տաճարում։
1990-ականների զինված գործողությունների և 2008 թվականի օգոստոսյան պատերազմի արդյունքում Վրաստանում անհետ կորած է համարվում ավելի քան 2300 մարդ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո ստեղծվել է վրաց-աբխազական համակարգման մեխանիզմը, որում Վրաստանի կենտրոնական կառավարությունը ներկայացված է հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակով։ Նաև պետնախարարի աշխատակազմում նախագահում է զինված ընդհարումների հետևանքով անհայտ կորածների որոնողական և հայրենադարձության միջգերատեսչական հանձնաժողովը։ Ապարատը համակարգում է աճյունների որոնումների/նույնականացման հետ կապված պետական կառույցների կողմից իրականացվելիք աշխատանքները, ներառյալ՝ հայտնաբերված աճյունների հուղարկավորության կազմակերպման հարցում ընտանիքներին աջակցելը և դրա հետ կապված ծախսերը հոգալու հարցում:
Առաջին նույնականացումն ու հայրենադարձությունն իրականացվել է 2013 թվականին՝ 1990-ականների զինված գործողությունների և 2008 թվականի օգոստոսյան պատերազմի անհայտ կորածների որոնողական մեխանիզմների շրջանակներում։