Աշխարհի առաջնության ընտրական փուլ. Վրաստանի հավաքականը կհանդիպի Թուրքիայի ընտրանուն – ուղիղ միացում Վրաստանի առաջին ալիքով #1TVSPORT

Վրաստանի հավաքական.
2024 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո, 2006 թվականի աշխարհի առաջնությունը առաջին մեծ մրցումն է, որի եզրափակիչ փուլ անցնելու համար էլ պայքարելու է մեր ընտրանին: Վերջին պաշտոնական հանդիպումը մեր ընտրանին անց է կացրել մարտ ամսին և ազգերի լիգայի B/C դիվիզյոնի փլեյ օֆում 6:1 հաշվով հաղթել է Հայաստանի հավաքականին, ընդհանուր առմամբ Վիլի Սանյոլի ղեկավարած թիմը Հայաստանին հաղթել է 9:1 հաշվով և պահպանել իր տեղը Ազգերի լիգայի B դիվիզյոնում: Հունիսին Թբիլիսիում և Քութայիսիում Վրաստանի հավաքականը ընկերական հանդիպումներ է անց կացրել՝ Փարերների (1:0) և Կաբո Վերդեյի (1:1) հավաքականների դեմ: Նշված հանդիպումներում Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հիմնականում խաղային ժամանակ է տվել երիտասարդ ֆուտբոլիստներին:
Թուրքիայի դեմ խաղում Վրաստանի հավաքականը մոտեցել է երկու կարևոր կորստով – Գիորգի Չակվետաձեն և Օթար Կիտեիշվիլին: Հանդիպմանը հավաքականի հետ պատրաստվում էր երեք նորեկ՝ Գիորգի Աբուաշվիլին, Նոդար Լոմինաձեն և Գիորգի Կվերնաձեն:
Թուրքիայի հավաքական.
Թուրքիայի հավաքականը ընթացիկ տարում տեղափոխվեց A դիվիզյոն և ապագայում կդիմակայի Եվրոպայի լավագույն հավաքականներին: Իտալացի մասնագետ Վիչենցո Մոնտելայի ղեկավարած թիմը մարտին երկու հանդիպումներում (3:1, 3:0) հաղթել է Հունգարիայի ընտրանուն: Դրանից հետո թուրքերը 2:1 հաշվով հաղթել են Միացյալ հանանգների հավաքականին, իսկ Մեքսիկայի մոտ պարտվել 1:0 հաշվով:
Այսօրվա դրությամբ Թուրքիան ունի իր պատմության ընթացքում ամենահզոր թիմը: Մոնտելայի ղեկավարած հավաքականում կան մի քանի ակնառու ֆուտբոլիստներ – Հական Չալխանողլուն, Արդա Գյուլերը, Քենան Իլդիզը և Կարեմ Աքթուրքուողլուն:
Փոխադարձ հանդիպումներ.
Վրաստանի և թուրքիայի ազգային հավաքականները վերջին անգամ միմյանց հանդիպել են 2004 թվականի Եվրոպայի առաջնությունում: Դա Վրաստանի հավաքականի առաջին հանդիպումներ էր մեծ միջազգային մրցաշարերը եզրափակիչ փուլում: Հանդիպումը 3:1 հաշվով ավարտվեց հոգուտ Թուրքիայի: Մեր հավաքականից գոլի հեղինակ դարձավ Գիորգի Միքաուտաձեն:
Ընդհանուր առմամբ մեր հարևանների հետ մրցել ենք վեց անգամ: Չորս անգամ հաղթել են թուրքերը, մեկ հանդիպում ավարտվել է ոչ ոքի, իսկ 2007 թվականին Թբիլիսիում մրցակցին 1:0 հաշվով հաղթել ենք Դավիթ Սիրաձեի գոլի շնորհիվ:
Հանդիպման մրցավար
Վրաստանի և Թուրքիայի հանդիպման մրցավարները կլինեն իտալացիներ: Գլխավոր մրցավարն է՝ Դավիդե Մեսան:
Նիկա Կվեկվեսկիրիի հրաժեշտը
Հանդիպման մեկնարկից մեկ րոպե շուտ «Դինամո Արենայում« հավաքված երկրպագուները հրաժեշտ կտան Նիկա Կվեկվեսկիրիին, ով ավարտել է իր ֆուտբոլային կարիերան և տեղափոխվել Վիլի Սանյոլի մարզչական շտաբ: