Չինաստանի առևտրի նախարարությունը – Չինաստանը կպատասխանի Թրամփի սահմանած մաքսատուրքերին վճռական պատասխան քայլերով

10:38, 03.04.2025

Չինաստանը կպատասխանի Թրամփի սահմանած մաքսատուրքերին «կտրուկ պատասխան քայլերով», – այս մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարությունը։

Նախարարությունը կոչ է արել ԱՄՆ-ին «անհապաղ չեղարկել միակողմանի մաքսային միջոցները և առևտրային վեճերը լուծել գործընկերների հետ հավասար գործընկերության հիման վրա՝ երկխոսության միջոցով»։

«Չինաստանը կտրուկ դեմ է այս քայլին և կձեռնարկի վճռական պատասխան միջոցներ՝ իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու նպատակով», – հայտարարել է նախարարության ներկայացուցիչը։

Ինչպես գրում է «BBC»-ն, Թրամփի այսօրվա հայտարարությունից հետո ամենից շատ, ենթադրաբար, տուժել է հենց Չինաստանը, քանի որ ամերիկյան կողմը բոլոր չինական ապրանքների վրա սահմանել է լրացուցիչ 34 տոկոս մաքսատուրք՝ արդեն գործող 20 տոկոսի վրա։

Նմանատիպ