Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախարարների կաբինետի անդամների հետ միասին ուսումնասիրել է Փոթիի թիավարության նորաբաց բազան։
Կառավարության ղեկավարը ծանոթացել է բազայի ենթակառուցվածքին, հանդիպել մարզիկներին և մասնակցել ցուցադրական մրցույթին։
Իրակլի Կոբախիձեն նշել է, որ սպորտի զարգացման առավելագույն խթանումը Վրաստանի կառավարության առաջնահերթությունն է։
«Թիավարության բազան շատ կարեւոր օբյեկտ է, որը կնպաստի սպորտի այս տեսակի հետագա զարգացմանը։ Մենք վերջին տարիներին բավականին մեծ հաջողություններ ենք գրանցել այս ոլորտում և մեզ ավելի շատ հաջողություններ են պետք։ Այս ենթակառուցվածքային կառույցը հետագայում կնպաստի մեր հաջողություններին այս մարզաձևում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ներգրավված են եղել այս նախագծի իրականացման մեջ։ Թեա Ծուլուկիանիի օրոք այս գաղափարն առաջացավ, և սկսվեց այս նախագծի իրականացումը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Թեա Ծուլուկիանիին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել այս նախագծի իրականացման մեջ»,- ասել է վարչապետը։
Միջազգային չափանիշներին համապատասխան՝ թիավարության բազան ներառում է մարզական, մարզիկների բնակության և վարչական տարածքներ սպորտային ենթակառուցվածքների համար: Նախագծի բյուջեն կազմում է 6 628 698 լարի։