Բիձինա Իվանիշվիլի. Տարբերությունները ընդունելով ու հարգելով, միմյանց մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները հարգելով հայտնի մեր մայրաքաղաքում դարեր շարունակ չգրված օրենք է դարձել
Բիձինա Իվանիշվիլի. Տարբերությունները ընդունելով ու հարգելով, միմյանց մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները հարգելով հայտնի մեր մայրաքաղաքում դարեր շարունակ չգրված օրենք է դարձել

«Վրացական երազանք» -ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, ելույթ ունենալիս իշխող կուսակցության նախընտրական քարոզարշավի եզրափակիչ միջոցառմանը, խոսել է Թբիլիսիի կարևորության մասին և նշել, որ Վրաստանի մայրաքաղաքը «հավաքում է երեխաներին մեր հայրենիքի բոլոր անկյուններից և վրացական բազմազանությունը ամենաշատը զգացվում է այստեղ»:

Նրա խոսքով, տարբեր էթնիկ կամ կրոնական խմբերի ներկայացուցիչներ հարյուրավոր տարիներ ներդաշնակորեն ապրել են Թբիլիսիում, իսկ միմյանց մշակույթի ու ավանդույթների նկատմամբ հարգանքը դարձել է չգրված օրենք։

«Բազմատեսակությունը  ընդունելով ու հարգելով հայտնի մեր մայրաքաղաքում հարյուրամյակներ շարունակ ներդաշնակ են ապրում տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչներ, կողք կողքի կանգնած են եկեղեցին, մզկիթն ու սինագոգը։ Միմյանց մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները հարգելը այս քաղաքում դարեր շարունակ չգրված օրենք է։ Այս ամենը, ինչպես նաև միայն Թբիլիսիին բնորոշ հմայքը, հյուրասիրությունն ու բարությունը յուրահատուկ գույն են հաղորդում մեր մայրաքաղաքին, ուստի մենք սիրում ենք այն և զարմացնում այստեղ եկող հյուրին: Այդպիսին է մեր Թբիլիսին, մեր երկրի սիրտը, որը քնքշորեն պահում է մեր բոլոր հաղթանակներն ու ցավերը»,- իր ելույթի ժամանակ ասել է Բիձինա Իվանիշվիլին։