Յոավ Գալանտը նշում է, որ Իսրայելը շատ շուտով կպատասխանի Իրանին, պատասխանը կլինի ճշգրիտ և մահացու
«Իսրայելը շատ շուտով կպատասխանի Իրանին, և այդ պատասխանը կլինի ճշգրիտ և մահացու»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։
Պատանդների ընտանիքի անդամների հետ հանդիպման ժամանակ Գալանտը խոսել է Իրանի հարձակմանը Իսրայելի պատասխան հարվածի մասին և նշել, որ դա տեղի կունենա շատ շուտով։
«Դա կլինի ճշգրիտ և մահացու պատասխան», – ասաց Գալլանտը։
Տեղեկության համար նշենք, որ երկու շաբաթ առաջ Իրանը մոտ 200 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Ռազմական օբյեկտների հետ մեկտեղ զանգվածային հարձակումների թիրախ է դարձել քաղաքացիական ենթակառուցվածքների մի մասը։