Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Բեյրութի վրա Իսրայելի հարձակման զոհերի թիվը հասել է 22-ի, առնվազն 117-ը՝ վիրավորվել
Բեյրութի վրա իսրայելական հարձակման զոհերի թիվը հասել է 22-ի, առնվազն 117-ը վիրավորվել են: Սի Էն Էն-ը տեղեկատվությունը տարածում է Լիբանանի առողջապահության նախարարության հիման վրա։
Հարվածները հասցվել են Բեյրութի կենտրոնում գտնվող խիտ բնակեցված բնակելի թաղամասում, ինչի հետևանքով մեկ բարձրահարկ բնակելի շենք ամբողջությամբ փլուզվել է։
Հարձակումների թիրախ է եղել «Հեզբոլլահ»-ի առաջնորդներից մեկը, սակայն, ըստ լրատվամիջոցների, Վաֆիկ Սաֆան չի տուժել։