Շալվա Պապուաշվիլի. Եվրախորհրդարանում մենք տեսանք մարդկանց, ովքեր խոսում էին իսկական եվրոպական արժեքների մասին, Եվրոպայում ևս այնպես չէ, որ ընտանեկան արժեքները ոչինչ չնշանակեն
Երեկ Եվրախորհրդարանում մենք տեսանք, որ մարդիկ խոսում էին իսկական եվրոպական արժեքների մասին, Եվրոպայում ևս այնպես չէ, որ ընտանեկան արժեքները, մեկ այլ երկրի ինքնիշխանությանը միջամտելը ոչինչ չնշանակի,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Շալվա Պապուաշվիլին արձագանքել է Եվրախորհրդարանում Վրաստանի հարցով բանավեճի ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարություններին:
«Վերջերս որոշ եվրոպացիներից նկատեցինք, իբր գոռում են բազմազանություն, բայց իրականում մեզ հետ խոսում են միապաղաղ տեքստերով։ Երեկ Եվրախորհրդարանում մենք տեսանք, որ մարդիկ խոսում էին իսկական եվրոպական արժեքների մասին, Եվրոպայում ևս այնպես չէ, որ ընտանեկան արժեքները, մեկ այլ երկրի ինքնիշխանությանը միջամտելը ոչինչ չնշանակի: Երեկ մենք տեսանք, որ մարդիկ խոսում էին իսկական եվրոպական արժեքների մասին։ Ես ողջունում եմ դա»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։