Բաշար Ասադն ասում է, որ Իրանի հրթիռային հարձակումը դաս էր Իսրայելի համար

18:45, 05.10.2024

Իրանի հրթիռային հարձակումը դաս էր Իսրայելի համար,- հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։

Իրանի արտգործնախարարն այսօր ժամանել է Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահի հետ։

Արաղչիի հետ հանդիպման ժամանակ Բաշար ալ-Ասադն ասել է, որ Իրանի կողմից այս շաբաթ Իսրայելի վրա իրականացված երկրորդ հրթիռային հարձակումը «դաս» է եղել նրանց համար։

Հիշեցնենք, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում Իրանը մոտ 200 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Ռազմական օբյեկտների հետ մեկտեղ զանգվածային հարձակումների թիրախ է դարձել քաղաքացիական ենթակառուցվածքների մի մասը։

Նմանատիպ