Իրանը զգուշացնում է ԱՄՆ-ին, չմիջամտել Իսրայելի պատասխան գործողություններին
Մենք ԱՄՆ-ին տեղեկություն չենք տրամադրել նախքան հարձակումը, բայց հիմա զգուշացնում ենք, որ չմիջամտեն պատասխան գործողություններին,- ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Հարձակումից առաջ տեղեկատվության փոխանակում չի եղել, Իրանը հարձակումից հետո կապ է հաստատել ԱՄՆ-ի հետ։ Մենք զգուշացրել ենք ԱՄՆ-ի ուժերին ոչ մի դեպքում չմիջամտել»,- ասել է Արաղչին պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
Ի գիտություն, Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին։ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» տվյալներով՝ Իսրայելի ուղղությամբ տասնյակ հրթիռներ են արձակվել։ Իսրայելի պաշտպանության բանակի նախնական գնահատմամբ՝ Իրանը մոտ 200 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։