17-րդ ամառային պարալիմպիկ խաղերը բացվել են Փարիզում և կշարունակվեն մինչև սեպտեմբերի 8-ը
17-րդ ամառային պարալիմպիկ խաղերը բացվել են Փարիզում և կշարունակվեն մինչև սեպտեմբերի 8-ը:
Ամառային խաղերում Վրաստանը կներկայացնեն 14 պարատլետներ վեց մարզաձեւերում։
Մրցումային առաջին օրը՝ օգոստոսի 29-ին, կխաղարկվեն մեդալների 22 հավաքածու, կմրցեն վրացի առաջին թեքվոնդիստուհիները՝ Անա Ջափարիձեն և Լիա Չաչիբայան։
Վրաստանի Առաջին և Առաջին ալիք սպորտը ուղիղ եթերով կներկայացնեն Պարալիմպիկ խաղերի ռեպորտաժները։
Վրաստանի պարալիմպիկ հավաքականի կազմը.
Անվասայլակով սուսերամարտ – Նինո Թիբիլաշվիլի, Իրմա Խեցուրիանի;
Պարատլետիկա – Գիգա Օչխիկիձե, Դավիթ Քավթարաձե;
Պարատեկվոնդո – Անա Ջափարիձե (52 կգ), Լիա Չաչիբայա (47 կգ), Գիորգի Նիկոլաձե (70 կգ);
Պարաջուդո – Ինա Կալդանի (70 կգ), Զուրաբ Զուրաբիանի (60 կգ), Գիորգի Կալդանի (70 կգ), Լաշա Կիզիլաշվիլի (90 կգ), Ռևազ Չիկոիձե (+90 կգ);
Հրաձգություն – Լադո Չինչարաուլի;
Պարալիֆտինգ – Ակակի Ջինչարաձե (+107 կգ).